Եւս մեկ աղջկա են ծառից կախված գտել Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում: Նրա ընտանիքն ասում Է, որ աղջկան բռնաբարել են հայտնում է BBC- ն:
Նույն այդ նահանգում մայիսին 14 եւ 16 տարեկան երկու աղջիկների նույնպես կախված Էին գտել: Քրեագիտական փորձաքննությունը հաստատել Է, որ դեռահասներին նախ բռնաբարել Էին, իսկ հետո՝ կախ տվել ծացից:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հունիսի 12-ին հանդիպում կունենա նահանգի ղեկավարության հետ: Ինչպես սպասվում Է, հանդիպմանը կքննարկվի կանանց դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ տեղական իշխանությունների գործողությունների անարդյունավետության հարցը:
Հնդկաստանում սեռական բնույթի հանցագործությունների նկատմամբ իշխանությունների ուշադրությունն ուժեղացել Է այն բանից հետո, երբ 2012 թվականին Դելիում մի խումբ տղամարդիկ ավտոբուսում բռնաբարեցին ու սպանեցին մի ուսանողուհու:
Անցյալ տարի տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաներից հետո կառավարությունը խստացրել Է բռնաբարության համար նախատեսված պատիժները: Այժմ այդօրինակ հանցագործությունները քննվում են արագացված կարգով, առանձնապես ծանր դեպքերի համար սահմանված Է մահապատիժ: