ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցել է միջազգային մարդասիրական նախաձեռնություններին: Պաշտպանական գերատեսչության որդեգրած նման քաղաքականությունը հասարակության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է:
Ի հաստատումն վերոնշյալի' հունիսի 14-ին նշվող Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ ևս ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հերթական ակցիան. կամավորության սկզբունքով արյուն հանձնել և ներդրում ունենալ հիվանդներին օգնելու գործում:
Նախաձեռնությունն իրականացվելու է ըստ փուլերի:
Առաջին փուլը կիրականացվի ս.թ. հունիսի 13-ին' Երևանի Արյունաբանական կենտրոնում: