Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնող Ֆիլիպ Լեֆորին կփոխարինի Հերբերտ Սալբերը:

 

Ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի առաջադրած թեկնածուն հավանության է արժանացել ԵՄ անդամ պետությունների կողմից: «Ուրախ եմ տեղեկացնելու ձեզ այս կարևոր պաշտոնին Սալբերի նշանակման մասին: Նրա երկարատև փորձն ու գիտելիքները կարևոր են ԵՄ համար, և ես անհամբերությամբ սպասում եմ նրա հետ համագորածցկությանն այս նոր պաշտոնում»,- ասել է Էշթոնը:

 

Նախքան պաշտոնական հաստատումը, Սալբերը հունիսի 17-18-ը հանդես կգա որպես Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահ:

 

Հերբերտ Սալբերի դիվանագիտական կարիերան սկսվել է Գերմանիայի արտգործնախարարությունում, այնուհետև շարունակվել Բելգրադում, Վիեննայում և Մոսկվայում: Սալբերը ղեկավարել է Ղազախստանում ԵԱՀԿ գրասենյակը, ինչպես նաև ԵԱՀԿ-ում հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենն է: