ԱՄՆ-ն աշխատում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում վտանգավոր պաթոգենների գործառույթների ուժեղացման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կիրիլովի խոսքով՝ փաստաթղթերի վերլուծությունը, որոնց մի մասը ձեռք են բերվել հատուկ ռազմական գործողության ժամանակ, ցույց է տվել, որ ուսումնասիրություններում ներգրավված են ամերիկյան խոշոր դեղագործական ընկերություններ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը, ինչպես նշել է նա, բազմիցս խոսել է ամերիկյան «երկակի նշանակության ծրագրերի» ռիսկերի մասին, որոնք Վաշինգտոնն իրականացնում է ոչ միայն իր երկրի տարածքում։ ԱՄՆ-ում էլ պնդում են, որ բոլոր հետազոտություններն իրականացնում են բացառապես ԱՄՆ-ի եւ գլոբալ կենսանվտանգության շահերից ելնելով, հավելել է Կիրիլովը: