ՀՀ վարչապետի որոշմամբ' կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Արամ Անանյանը տեղափոխվել է այլ աշխատանքի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը, Արամ Անանյանը նշանակվել է «Բարձրավոլտ էլեկտրանանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում:

 

Արամ Անանյանը կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել մայիսի 21-ին: