ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հաստատել էր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին' զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծը: