Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Աֆրիկյանների շենքի պահպանությունը դարձել է հասարակական հնչեղության հարց: Շենքի' իր տեղում պահպանման համար մի խումբ ակտիվիստներ հավաստիացնում են, որ ամեն ինչ կանեն ապամոնտաժումն արգելելու համար: Այս նպատակով ակտիվիստներն անգամ նամակ են գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ծանուցող գրություններ են տարածում համացանցում' ավելի շատ մարդկանց ներգրավելով շենքի պահպանման գործում:
Ոստիկաններն այսօր Աֆրիկյանների շենքի մոտից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին:
Վերջինս, դանակով բարձրացել է Աֆրիկյանների շենքը պարսպող ցանկապատի վրա' պատռելու շենքի ճակատին փակցված, կառուցապատողի մասին պաստառը:
Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ, ոստիկաններն ակտիվիստին ձեռնաշղթաներ են հագցրել ու տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Լուսանկարը` news.am-ի: