Ինչպես հայտնում է itar-tass-ը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քննիչ-հետազոտողներն Իլ-76 ինքնաթիռի անկման տարածքում չեն հայտնաբերել ո′չ ռազմական տեխնիկան բեկորներ, ո′չ էլ զինվորականների մարմնի մասեր: Այս մասին հայտնել է Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը:

 

«Ներկայումս մեր քննիչները միջադեպի վայրում չեն գտել զոհված զինվորականների մարմինների ոչ մի մաս, ոչ էլ ռազմական տեխնիկա», - հայտնել է Բոլոտովը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Ըստ Բոլոտովի՝ ինքնաթիռի վթարից մի քանի ժամ առաջ, օդանավակայանում փոխհրաձգություն է սկսվել Դնեպրոպետրովսկի և Լվովի շրջանի դեսանտավորների միջև:

 

«Օդանավակայանում թեժ մարտեր էին սկսվել, Լվովի զինվորականները ոչնչացնում էին այն զինվորներին, ովքեր ցանկանում էին անցնել մեր կողմը»,- ավելացրել է Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարը:

 

Место падения военно-транспортного самолета ИЛ-76 ВВС Украины

Место падения военно-транспортного самолета ИЛ-76 ВВС Украины