Քարակերտի բնակիչ Հայկ Պապոյանն ապրիլին օձի խայթոցից մահացավ: Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս գյուրզա տեսակի օձ էր կծել: Այս տարի Արմավիրի մարզում գրանցվել է օձի խայթոցի ևս երեք դեպք, երեք խայթվածներին էլ տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն և բուժել: Փոխմարզպետը վստահեցնում է, որ մարզի բոլոր ' անգամ ամենահեռավոր համայնքների բուժհաստատությունները ապահոված են անտիգյուրզինի բավարար քանակով: Օձերի վնասազերծումը փրկարարների գործն է: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետը հաշվել է' այս տարի ահազանգերի թիվը ավելացել է մեկով. 7 օձի կանչ է արձանագրվել, 7 կանչից 11 օձ են բռնել, որոնք թունավոր չեն եղել և համապատասխան մասնագետի հետ խորհրդակցելուց հետո օձերին բաց են թողել:
Արմավիրի մարզի փրկարարներն այս տարի որսացել են շահմար և լորտու տեսակի օձեր, որոնք վտանգավոր չեն: Այդպիսի օձերին բնակավայրից հեռու տարածքում են տեղափոխում ու բաց թողնում: