Հունիսի 19-ին Վառնայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները:
Հանդիպման նախօրեին' հունիսի 17-18-ը, կայացավ ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը, որին Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ:
ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհուրդը հաստատեց նաև հայ դիվանագետի նշանակումը Ստամբուլում տեղակայված կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարությունում:
ՍԾՏՀ նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից փոխանցվում է Հունաստանին: