Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը անարդարացիորեն չէր կիրառվում շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ: Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, որում ասված է. «Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում, դատապար տյալի մայրը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:

 

Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրվանից քրեակատարողական հիմնարկն, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվել է քաղաքացիական հայց, թե՝ ոչ, որպեսզի նրա նկատմամբ ևս համաներումը կիրառելի դառնա: Շուրջ 5 ամավա ընթացքում 3 անգամ կատարված հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տրվել է նույնաբովանդակ պատասխան. դատապարտյալի նկատմամբ հարուցվել է մի քաղհայց, որը, սակայն, դատարանը չի ընդունել՝ սխալ տվյալների պատճառով: Արդյունքում, այնուա մենայնիվ, դատապարտյալի նկատմամբ համաներման որոշում այդպես էլ չէր կիրառվում:

 

Օմբուդսմենի կողմից Դատախազություն ու Արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո միայն դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով' համաձայն համաներման որոշման»: