«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»՝ ԻԼԻՊ խմբավորումը շարունակում է փորձեր կատարել Բայջիի նավթավերամշակման գործարանի վրա վերահսկողություն հաստատելու համար: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, այժմ թեժ մարտերը շարունակվում են ինչպես Թալաֆար քաղաքի ծայրամասերում, այնպես էլ Քիրքուքի շրջանի Բաշիր գյուղում:

 

Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ սուննի ծայրահեղականները վերահսկողություն են հաստատել քիմիական զենքի արտադրման կենտրոնի վրա, որն օգտագործվում էր Սադամ Հուսեյնի իշխանության ժամանակ: ԻԼԻՊ-ի կողմից կենտրոնի գրավումն անհանգստացրել է ԱՄՆ-ին' չնայած տեղեկություններ կան այն մասին, որ այնտեղ չկան նյութեր քիմիական զենք արտադրելու համար:

 

«Ալ Մութաննա» կենտրոնը 1980-88 թթ. օգտագործվել է տարբեր զենքեր արտադրելու համար:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Նրանք ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: