ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ մասնակցեց Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Երկհարկանի շենքն ամբողջությամբ հիմնանորոգված է և իր տեխնիկական սարքավորումներով կնպաստի իրավապահ համակարգի լավ աշխատանքին:

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության զորքերի նոր մասնաշենքն ավելի արդյունավետ կդարձնի ոստկանության զորքերի աշխատանքը:

 

Նրա` ոստիկանության անձնակազմին ուղղված միակ հորդորը լինելու է պահպանել առկա ձեռքբերումները և էլ ավելի արդյունավետ դարձնել համակարգի աշխատանքը:

 

Հիմնանորգված երկհարկանի նոր շենքն զբաղեցնում է շուրջ 3 հազար քմ տարածք: Վարչական շենքն ունի ժամանակակից և կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ:

 

Նոր վարչական շենքում առաջին անգամ բացվել է ոստիկանության զորքերի անցած ճանապարհը ընդհանրացնող թանգարանը: