Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին առաջարկել է իր շրջանին միացնել Դոնբասի որոշ հատվածներ: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական "Зеркало недели" պարբերականը' վկայակոչելով Դնեպրոպետրովսկի մարզային պետվարչակազմի ղեկավարի տեղակալ Գենադի Կորբանին:

 

Ըստ Կորբանի հաղորդած տեղեկությունների՝ խոսքը ժամանակավոր «կցման» մասին է և վերաբերում է այն տարածքներին, որտեղ մարտեր չեն ընթանում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակի դադարեցման և աշխարհազորայինների հետ բանակցություններ վարելու գլխավոր հակառակորդը Իգոր Կոլոմոյսկին է' Դնեպրոպետրովսկի նահանգապետը, իսկ նախագահ Պորոշենկոյի' Դոնբաս կատարած այցի ժամանակ Կոլոմոյսկին հայտնել էր նախագահին, որ երբեք չի ենթարկվի, իսկ նրա բանակն ամեն դեպքում կջախջախի այդ «անջատողականներին»: