armsport.amԵրկրպագուներից մեկը, պատահաբար, Արգենտինայի հավաքականի մի քանի անդամների, այդ թվում՝ Մեսսիի, Սաբալետայի, Մասկերանոյի հետ հայտնվում է միևնույն վերելակում, ինչից հետո մեծ ցնծությամբ սկսում է տեսանկարահանել Մունդիալ-2014-ի արգենտինացի աստղերին։

Այն ընթացքում, երբ ոգևորված մարզասերը թվարկում է Ալբիսելեստեի «հերոսների» անուններն, քաջալերանքի ու հիացական խոսքեր է հղում նրանց հասցեին, Արգենտինայի ընտրանու խաղացողները բավականին անտարբեր են արձագանքում երկրպագուին, իսկ Մասկերանոն նույնիսկ հորանջում է...