Ադրբեջանական բանակում անզգուշության հետևանքով շարունակում են զոհեր գրանցվել: Այս անգամ Ղազախի շրջանում շփման գծի ուղղությամբ ականի վրա պայթել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Օրհան Իլգարօղլու Հաջիևը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զինվորը հոսպիտալացվել է: Կրտսեր սերժանտի վիճակը ծանր է գնահատվում:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 45 զինծառայող, որոնցից 31-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում' երեքը ականի պայթյունից, 75 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: