Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է, թե ինչու Աշխարհի առաջնության խմբային փուլի Ավստրալիայի հետ խաղին փոխարինեց Դավիդ Վիլյային: Վիլյայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մատան, ով նույնպես գոլի հեղինակ դարձավ:
Պահեստայինների նստարանին Վիլյան արտասվել է:
«Ես չգիտեի, որ դա նրա վերջին խաղն էր: Հասկանում եմ իր հիասթափությունը: Մեր կիսապաշտպանությանն ավելի շատ էներգիա էր պետք, և մենք պետք է խաղադաշտ հանեինք Մատային: Այդ պատճառով էլ Վիլյային փոխարինեցի»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Marca-ն: