Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կող­­­մից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2013 թվականին բացահայտվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ և պրիմիտիվ գործելաոճը, որը, այլընտրանք չունենալու պատճառով, վեր­ջին­նե­րս որդեգրել էին օգտագործելով ին­տեր­նետային սոցցանցերի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Այդ կապակցությամբ զանգ­վա­ծա­յին լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հրա­պարակվել ինտերնետային սոց­իալական ցան­ցերում, հիմնականում' «Օդ­նո­կլաս­սնի­կի» կայ­քում ԱՀ հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող «Seyran Dervish­yan», «S Dr» և «Tigran Dervishyan» կեղծանուններով հանդես եկող անձանց մասին, որոնք առասպելավորված շփումներ էին հաստատում Հայաստանի ու Լեռ­­նային Ղա­րաբաղի Զինված ուժերի նախկին ու ներկայիս զինծառայողների հետ և փոր­­ձեր էին ձեռնարկում նրանցից կորզել ռազմական բնույթի հետախուզական տվ­յալ­­ներ:

 

Վերոհիշյալ տեղեկատվությունը լայն տարածում է ստացել ազգաբնակչության, հատ­կա­­պես «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցից օգտվող երիտասարդների շր­ջա­նում, որի արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ քա­ղա­քա­­ցիներ, սե­­փական նախաձեռնությամբ, անմիջապես սկսել են դիմել ԱԱԾ մար­մին­ներ ու հայտ­­­­­նել տվյալներ իրենց հետ «Օդնոկլասսնիկի» սոցցանցում կապ հաս­տա­տած կասկածելի անձանց մասին: Այդ կերպով ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտն­վել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կ ողմից «Օդնոկլաս­սնի­կի» սո­ցի­ա­լա­կան ցանցում գործադրված «Seyran Derv», «S.S.», «Samvel Samvel», «Ա Ս», «Артем Арутюнов», «Albert Mnacakanyan», «A M», «Ruben Hayrapetyan», «(((((((RH)))))))», «Gevorg Saroyan», «Alik Mesropyan», «Sergey Karapetyan» ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի «հզոր հե­տա­խույզ­­ներ»: Չհրաժարվե­լով արդեն իսկ «հնություն դարձած» գործելաոճից, ադրբեջանական հատուկ ծա­ռա­յու­թյունները նույնիսկ գլխի չեն ընկել փոփոխելու մեր քաղաքացիների հետ շփում­նե­րի մեջ մտնելու համար նախատեսված առասպելները, ու գրեթե բոլոր դեպ­քերում շա­րու­­նակել են ներկայանալ որպես Վրաստանում, Ստամբուլում կամ էլ Ռու­սաստանում կահույքի աքսեսուարների, տնտեսական ապրանքների առևտրով զբաղ­վող կամ էլ սփյուռքահայ կազմակերպությունների հետ առնչություն ունե­ցող հայեր, որոնք նախկինում իբրև ծառայություն են անցել այս կամ այն հայ­կա­կան զորամասերում:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայրենասեր քաղաքացիների մաս­նակ­ցու­­թյամբ, «Օդնոկլասսնիկի» սոցցանցում ներդրված ադրբեջանական հետախույզների մշակման արդյունքում, ՀՀ ԱԱԾ մարմինները նրանց են մատուցել մե­ծա­ծավալ ապատեղեկատվական նյութեր, որոնց հիման վրա, «ուրա­խությունից գլուխ­նե­րը կորցրած», ադրբեջանական հատուկ ծառայությունները զեկուցում են հետախուզության ոլորտում իբր ունեցած հաջողությունների մասին, այն ինչ իրականում մոլորեցնում են իրենց երկրի ղեկավարությանը, որոնք իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս անհիմն մարտատենչ հայտարարություններով:

 

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը իր երախ­տագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քա­ղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցան­ցե­րում պատահական շփումներից, իսկ կասկածելի անձանց հայտնաբերման դեպ­քում դիմել ՀՀ ԱԱԾ: