ՌԴ-ի Գլխավոր դատախազության պահանջով Ֆրանսիայում կալանք Է դրվել Բորիս Բերեզովսկուն պատկանող անշարժ գույքի վրա: Այդ մասին հունիսի 26-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի հսկիչ գերատեսչությունում:
«Մարսելի դատարանը որոշում Է ընդունել՝ կալանել Անտիբ քաղաքում (Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջան) գտնվող առանձնատունը: Դրանով իսկ դատարանը բավարարել Է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության պահանջը, որն ուղարկվել Էր Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետաքննվող քրեական գործի շրջանակներում»,-հայտնել են Գլխավոր դատախազությունում: