Ինչպես հայտնում է liga.ru-ն, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն երկրի արևելքի աշխարհազորայիններին 12 ժամ է տվել զինադադարի և իր խաղաղության ծրագրին միանալու համար։ Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում։

 

Պորոշենոն նշել է, որ 12 ժամվա ընթացքում, աշխարհազորայինները որևէ քայլ չձեռնարկեն, ապա նա «տրամաբանական որոշում կկայացնի»։

 

Նշենք, որ ԵԽԽՎ ելույթում նա նաև ողջունել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայացրած որոշումը՝ կապված Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր կիրառելու թույլտվությունը վերացնելու հետ՝ ընդգծելով, որ ցավոք այդ ամենը միայն ձևականություններն են, քանի որ ՌԴ-ն իր գործողություններով ցույց է տալիս, որ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ՝ առանց այն պաշտոնապես հայտարարելու: