Ֆուտբոլի Գյումրու «Շիրակ» ակումբը մինչև Հայաստանի բարձրագույն խմբի խաղերի կմեկնարկելը համալրում է կազմը: «Շիրակը» նոր պայմանագրեր է ստորագրել երեք ֆուտբոլիստների հետ:
Գանացի կենտրոնական պաշտպան 24-ամյա Էդվարդ Կպոդոյի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և կգործի մինչև 2015թ. հուլիսի 31-ը: Կպոդոյի վերջին ակումբը եղել է Ռուսաստանը ներկայացնող «Շիննիկ» թիմը: Կոտդ′իվուարցի կենտրոնական պաշտպան 19-ամյա Ստիվ Անոմայի պայմանագիրը նախատեսված է երեք տարով և կգործի մինչև 2017թ. հուլիսի 31-ը: Անոման ԱՍՖԱ ակադեմիայի սան է: Հարձակողական ոճի կիսապաշտպան 20-ամյա Դիարասուբա Դրիսայի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Դրիսան ԱՍՖԱ ակադեմիայից վարձավճարով է տեղափոխվել «Շիրակ»: Այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը:
Արդեն անցած մրցաշրջանում Գյումրու «Շիրակը» Հայաստանի բարձրագույն խմբում երկրորդն էր: