Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի Գերմանիա-ԱՄՆ խաղի համար Հայաստանում այդ երկրների դեսպաններ' Ռայներ Մորելը եւ Ջոն Հեֆերնը գրազ են եկել' յուրաքանչյուրը կանխատեսելով իր երկրի թիմը. խաղադրույքը մեկ շիշ Ջեկ Դենիելս վիսկի: «Իմ ձեռքերում պահել եմ երեկ երեկոյան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ տարված խաղադրույքը (մեկ շիշ Ջեկ Դենիելս վիսկի): Կհանդիպենք եզրափակչում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը' տեղադրելով իր եւ Ռայներ Մորելի լուսանկարը' գրազի տարված խաղադրույքը հանձնելու պահին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց ԱՄՆ թիմի հետ: Գեղեցիկ և համառ պայքարում ի վերջո հաղթեց Գերմանիան Թոմաս Մյուլերի խփած միակ գնդակի շնորհիվ: Սակայն թե ԱՄՆ, թե Գերմանիայի թիմերը կշարունակեն պայքարը 1/8 եզրափակչում: Գերմանիան կխաղա Ալժիրի հետ, իսկ ԱՄՆ-ը Բելգիայի ընտրանու հետ: ԱՄՆ դեսպանն իր գրառմամբ հույս է հայտնում, որ իր երկրի թիմը դուրս կգա եզրափակիչ: