«Մենք ամեն ինչ լայն վրձինով ճիշտ արեցինք անգամ ապրիլի 9-ին, հարվածները մեր վրա վերցնելով, առանց զոհի: Մենք հավատացինք, որ ժողովուրդը կշարունակի պայքարը: Այս մասին այսօր` «Ժառանգության» 10-րդ համագումարի ժամանակ, ելույթ ունենալով ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եթե նույնիսկ ուրիշների կողմից սլաքները մեր դեմ ուղղվեցին, թող մեր դեմ ուղղվեն, այլ ոչ թե քսան տարեկան քաղաքացու կամ ոստիկանի, ովքեր մատաղ էին գնալու ուրիշի ծրագրին: Մենք ճիշտ արեցինք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով' հայ ժողովուրդը փետրվարի 18-ին որոշեց փոփոխության համար: «Իմ ցավն այն է, որ մենք ուղղակի ազգովի պատրաստ չէինք հաղթանակի, և դրա մեջ ամոթ բան չկա, որովհետև դրանից մեկ ամիս առաջ ոչ մեկ չէր մտածում հաղթանակի մասին: Բայց հայ ժողովուրդը արեց և ցույց տվեց, որ ինքը կարող է հաղթանակ ապահովել, և սա մեզ համար մարտահրավեր է, ոչ թե թևաթափ լինելու այլ ավելի լավ պատրաստվելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: