Ես եկել եմ ոչ թե ձեզ «մնաք բարյավ» ասելու, այլ ասելու, որ պայքարը շարունակվում է։
«Սիրելի՛ հայրենակիցներ, նրանք ովքեր այսքան տարի և ամիս եղել են իմ կողքին, պետք է իմանան, որ մի բան պետք է փոխվի և տեղի ունենա սերնդափոխություն, սերնդափոխոթյուն իշխանությունում, ընդդիմությունում, սերնդափոխություն ժողովդրի մեջ։
Ունենալու ենք նոր սերունդ, որ ապրիլի 9-ին՝ մի ամիս առաջ, փախուստ չտվեց, մեզ պետք է այնպիսի սերունդ, որը հայրենիքը չի դիտարկում որպես զուտ կուսակցական խնդիր։
Րաֆֆին գնալու է մինչև վերջ, և մենք ունենալու ենք ազատ, անկախ Հայաստան։
«Բարև Երևան» դաշինքը մոտակա օրերի ընթացքում որոշում կկայացնի։ Թեև մեր հույսերը չարդարացան, քանի որ մենք հույս ունեինք գոնե 2-րդ տեղ գրավել, բայց մենք չենք ընկճվելու, չենք դադարելու պայքարել։ Եվ այսօր՝ մայիսի 9-ին, ես հայտարարում եմ, որ մայիսի 19-ին՝ ժամը 13.00-ին նրան, ով իրեն համախմբման ենթակա է համարում և հարգում է փետրվարի 18-ին իր տված ձայնին, ես հրավիրում եմ «Անի» հյուրանոց։