armsport.amԿոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Լուիս Պինտոն ԱԱ-2014-ի 1/8 եզրափակչի շրջանակում Հունաստանի ընտրանու հետ կայանալիք մրցավեճից առաջ շփվել է լրագրողների հետ։
Այսօր՝ հունիսի 29-ին այս երկու թիմերը միմյանց միջև դիմակայության արդյունքում կորոշեն, թե ով է նվաճելու քառորդ եզրափակչի ուղեգիրը։
«Հունաստանի հավաքականը բարդ մրցակից է։ Նրանք կարողացան դուրս գալ դժվարին խմբից, ուստի արժանի են հարգանքի»,-նշել է հյուսիսամերիկյան ընտրանու գլխավոր մարզիչը։
«Մենք այդ թիմի մասնակցությամբ բազմաթիվ խաղեր ենք դիտել։ Կարող եմ նրանց բնութագրել՝ որպես տեխնիկապես ուժեղ, սեփական ուժերի նկատմամբ վստահություն ունեցող թիմի, որը, միաժամանակ, հրաշալի է պաշտպանվում և ագրեսիվ հակագրոհներ է իրականացնում»,-նշել է Լուիս Պինտոն։
«Կարող եմ նշել, որ մենք պատշաճ կերպով նախապատրաստվել ենք այս դիմակայությանը։ Մենք էլ, մեր հերթին, պետք է հուսալի խաղանք պաշտպանությունում՝ խուսափելով գոլ բաց թողնելուց։ Եթե գոլ բաց թողնենք, ապա դժվարին իրավիճակում կհայտնվենք»,-շարունակել է կոստառիկացիների մարզիչը։
«Հաղթանա՞կ...Իհարկե, կարող ենք նման արդյունքի հասնել։ Անհրաժեշտ է իրատես մնալ, բայց, միաժամանակ, մտածել միմիայն հաջորդ փուլ դուրս գալու մասին»,-եզրափակել է փորձառու մասնագետը։