Եվրո 2016-ի ընտրական փուլում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Սիլվեստեր Վարելան անդրադարձել է հանդիպմանը և նշել.

«Հայաստանի հավաքականը չափազանց բարդ մրցակից է, դրա համար էլ պետք է խաղանք առավելագույնս լավ և կենտրոնացված: Դա շատ կարևոր խաղ է, և մենք պետք է հաղթենք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ հավաքականների միջև հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին: