Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջում է Կիևից հետաքննել Ուկրաինայի արևելքում ռուս լրագրողի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Ուկրաինայում ռուս լրագրողի մահը ցույց տվեց, որ Կիևի ուժային կառույցները չեն ցանկանում կայունացնել երկրի արևելքում զինված հակամարտությունը, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջում է Կիևից հետաքննել Ուկրաինայի արևելքում ռուս լրագրողի մահվան հանգամանքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Իր հերթին Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեում որոշում է կայացվել «Առաջին ալիքի» լրագրող, օպերատոր Անատոլի Կլյանի սպանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:
Նշենք, որ Դոնեցկում հունիս 30-ին զոհվել է Առաջին ալիքի 68-ամյա օպերատոր Անատոլի Կլյանը: