Երեքշաբթի` հուլիսի 1-ին, ժամը 10:30 տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք):

 

«Այդ օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական ՈՐՈՇՈՒՄ, ՈՐԻ ՀԻՄՔԵՐԸ ՉԿԱՆ: Մենք պետք է մեր ԲՈՂՈՔԸ արտահայտեք, ՃՆՇՈՒՄ գործադրենք - ԿԱՆԽԵՆՔ անօրինական որոշման ընդունումը !!!!!»,- ասվում է «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության հաղորդագրության մեջ: