Galatv.am - Այսօր Վարչական դատարանի դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ակցիային ներկա էր քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ով նշեց, որ գազի գնի թանկացումից հետո արդեն երրորդ անգամ հայց է ներկայացվում վարչական դատարան հանրային ծառայությունները կարգավորող խորհրդին՝ գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացման որոշումներն անվավեր ճանաչելու դիմումով, սակայն երկու անգամ դատարանը մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ գազի և էլէկտրաէներգիայի գների դեմ հայցերը չեն կարող միասնական հայցով ընդունվել: Ինչպես հայտնեց ակցիայի մասնակից Լուսինե Հովսեփյանը, այս անգամ արդեն հայցերն ուղարկվել են առանձին, չնայած գազի և էլէկտրաէներգիայի գներն անմիջականորեն կապված են իրար հետ: «Այս անգամ մենք հայցը ներկայացրել ենք այնպես, ինչպես պահանջել է դատարանը, սակայն հարկ եմ համարում նշել, որ մենք պահանջել ենք հրապարակել հանրային ծառայությունները կարգավորող խորհրդի գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացման վերաբերյալ որոշումները, սակայն այն չի հրապարակվել այն դեպքում, երբ ՀԾԿԽ-ի ամբողջ գործունեությունը պիտի բաց լինի հանրության համար»,- նշեց Հովսեփյանը:
Մանրամասները` այստեղ: