Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է 60-ամյա հոբելյանի առթիվ: Հնդակստանի Նախագահը շոնրհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահին' մաղթելով առողջություն, երկարակեցություն և բարգավաճում:

 

«Օգտվելով ընձեռված հնարավորությունից' իմ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Հայաստանը և Հնդկաստանը ավանդաբար բարեկամական և համագործակցային կապեր են ունեցել: Տարբեր ոլորտներում աճող մեր համագործակցությունը շահավետ է եղել մեր երկու ժողովուրդների համար: Շատ արժեքավոր է Ձեր անձնական ներդրումը' որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի մեր երկրների միջև հարաբերությունների ընդլայնման գործում»,- ուղերձում նշել է Հնդկաստանի Նախագահը' պատրաստակամություն հայտնելով հետագայու մ էլ շարունակել աշխատանքը երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ:

 

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

 

ՀՀ Նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանր ապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: