www.slaq.am Էջմիածին քաղաքի Շահումյան 27-ում բնակվող Մակարյան Հեղինեն իր ամուսնու և երեխաների հետ արդեն մի քանի օր է` բողոքի ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Քաղաքացիները անարդարության զոհ են դարձել և կարող են կորցնել իրենց սեփական տանիքը:Բանն այն է, որ Հեղինե Մակարյանի ամուսոնու քույրն ու եղբայրը փորձում են հայրական տունը նրանց ձեռքից վերցնել, այն դեպքում, երբ 1976 թվականից չեն բնակվել այդ տանը: Երեք երեխաների մայրը համոզված է, որ մարզային պետական պաշտոնյաները օգնում են իր ամուսնու քրոջն ու եղբորը և համոզված է, որ անգամ օրենքի խախտումով կխլեն իրենց բնակարանը: «Կեղծել են ամուսնուս հոր ստորագրությունը և այնպես արել, թե ինքը տունը նրանց է հանձնել: Արխիվից վերացվել են ամուսնուս հոր ստորագրությամբ բոլոր փաստաթղթերը և հիմա դժվար է ապացուցել, որ ստորագրությունը իրենը չէ»,-ասաց Հեղինեն Slaq.am-ի հետ զրույցում: 11-ամյա Հայկանուշը, տեսնելով ծնողների անօգնական վիճակը, մեզ խնդրեց, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր խնդրանքը տեսագրենք և հրապարակենք:
Մանրամասնները` տեսանյութում