Lragir.am Անկախության տոնի առիթով Սերժ Սարգսյանի ստացած արտերկրի նախագահների շնորհավորանքների մեջ բավական հետաքրքրական էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի շնորհավորական ուղերձը, որով Օլանդը Սերժ Սարգսյանին ոչ միայն շնորհավորում էր, այլ նաեւ փաստացի հրավիրում Ֆրանսիա: Օլանդն ուղերձում նշել էր, թե ուրախ կլինի տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր քննարկել Սարգսյանի հետ Փարիզում:
Այս հայտարարությունը նախ հետաքրքրական է այն առումով, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը փաստացի մերժել է Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերն ու նրան է սպասում Փարիզում: Բանն այն է, որ նախորդ տարի աշնանը Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած ծավալուն այցից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերին Լատվիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել էր. «Մյուս տարի մենք սպասում ենք Ֆրանսիայի Նախագահ Օլանդին պետական այցելությամբ Հայաստանում, որը, անկասկած, ևս կարևոր հանգրվան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»:
Եթե ԱԳՆ նախարարի մակարդակով ասվում է, որ «մյուս տարի», այսինքն 2013 թվականին Հայաստանում սպասում են Օլանդի պետական այցին, ուրեմն Հայաստանից եղել է այդպիսի հրավեր եւ Օլանդը առնվազն չի մերժել, եւ նույնիսկ երեւի թե խոստացել է գալ՝ եթե Նալբանդյանը բավական հաստատուն կերպով խոսում է սպասման մասին:
Հիմա պարզվում է, որ Օլանդը Հայաստան չի գա, այլ ինքն է սպասում Սերժ Սարգսյանին Փարիզում: Այդպես երեւի թե Պաշտոնական Փարիզն արձագանքում է Եվրամիության հետ հարաբերության գործընթացի հանդեպ Սերժ Սարգսյանի վերաբերմունքին եւ Մաքսային միության շրջադարձին: Առաջին հայացքից թվում է, թե Օլանդը նույնիսկ բարյացակամ վերաբերմունք է հայտնում Սերժ Սարգսյանի հանդեպ եւ նրան հրավիրում է Ֆրանսիա: Իրականում սակայն, դիվանագիտության լեզվով Ֆրանսիայի նախագահը բավական կոշտ վերաբերմունք է ցուցաբերում՝ նախ փաստացի չեղյալ է համարում Երեւանի սպասումները իր այցի հետ կապված, ու բացի այդ էլ Սերժ Սարգսյանին հրավիրում է բացատրության:
Ֆրանսիայի այդ վերաբերմունքը միանգամայն հասկանալի է, քանի որ Փարիզը Եվրոպայում հանդիսանում է Երեւանի քաղաքականության «հովանավորներից» մեկը, բարեկամ երկիր, որը երբեմն հրապարակային, իսկ երբեմն էլ ոչ հրապարակային կերպով աջակցում է Եվրոպայում Հայաստանի շահերի առաջխաղացմանը: Մաքսային միության մասին որոշումով Սերժ Սարգսյանը փաստացի հարված է հասցնում Ֆրանսիային եւ այդ երկիրը Հայաստանի մասով դնում անհարմար դրության մեջ:
Միեւնույն ժամանակ, բովանդակային առումով, առանցքայինն իհարկե կլինի ոչ թե նախատինքը կամ Սերժ Սարգսյանին հիասթափություն հայտնելը, այլ Երեւանի հետագա գործողությունների հարցը քննարկելը՝ առաջին հերթին հայ-թուրքական եւ արցախյան հարցերում, հետո նաեւ Իրանի ու Սիրիայի խնդրում: Փարիզը կփորձի հասկանալ, թե ինչքան է այս առումով Երեւանի անկանխատեսելիության «պաշարը» կամ «հավանականությունը», ձգտելով կանխել գոնե այս հարցերում Երեւանի հավանական կապիտուլյացիաները ռուսական շահի հանդեպ, ինչը հարված է թե Հայաստանի, թե Հյուսիս-ատլանտյան հանրության շահին:
Խնդիր է սակայն, թե արդյոք Ֆրանսիայի նոր իշխանության համար հստակ է իր կովկասյան քաղաքականությունը: Համենայն դեպս, Օլանդի նախագահությունից ի վեր այդ առումով իրավիճակը բավական անորոշ է: Ֆրանսիայի նոր նախագահը կարծեք թե առավելապես կենտրոնացած է ներֆրանսիական եւ ներեվրոպական խնդիրների վրա: Կովկասյան քաղաքականության տեսանկյունից նա գուցե ծրագրել էր որոշակի մեսիջներ հղել Հայաստան պետական այցի շրջանակում, սակայն, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Օլանդի մեսիջները Մաքսային Հայաստանից գուցե այլեւս լուրջ չէին հնչի, ինչի պատճառով էլ նա ավելորդ համարեց Հայաստան արդեն պարզապես արարողակարգային այց կատարելը, փոխարենը Սերժ Սարգսյանին ժամադրելով Ելիսեյան դաշտերում:
Ֆրանսիայի նախագահը մերժեց Սերժ Սարգսյանին
18:52 - 23.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
14/12/18 17:44
Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Լուկաշենկո
31/01/18 00:17
Նախագահը բանիմաց զրուցակից է. հրատարակչությունների տնօրենները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները
20/09/17 11:18
ԱՄԷ նախագահը, փոխնախագահը և Աբդու Դաբիի արքայազնը շնորհավորել են Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ
21/09/13 20:05
Սերժ Սարգսյանին շնորհավորել է Չինաստանի նախագահը
21/02/13 13:03
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
24/11/23 19:39
Այո՛, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը․ Սերժ Սարգսյան
21/08/23 09:34
«Զակազչիկներին» ասեք՝ իշխանությունը ճամպրուկ չէր, որ 2008-ին փոխանցեին Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով
11/08/23 10:00
Ադրբեջանական իշխանության դառը հիշողությունները․ շարունակում են թիրախավորել Սերժ Սարգսյանին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան