Բուլղարիայի պաշտպանության նախարար Անգել Նայդենովը հայտարարել է, որ բուլղարա-թուրքական հարավային սահմանում կառոցվող պատնեշը պատրաստ կլինի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Այս մասին հայտնում է UNN-ը՝ հղում կատարելով բուլղարական ԶԼՄ-ներին:

 

Նայդենովի խոսքով՝ բարդ օթերևութաբանական պայմաններում 30 կմ երկարությամբ ձգվող կառույցը 4 ամսվա ընթացքում կառուցել կարող էր միայն բուլղարական բանակը:

 

Բուլղարա-թուրքական հարավային սահմանին պատնեշի կառուցումն ուղղված է Թուրքիայի տարածքով տարբեր երկրներից գաղթականների ապօրինի հոսքը Եվրամիության երկրներ կանխելուն, ինչի մասին որոշումն անցյալ տարի ընդունել էր Բուլղարիայի կառավարությունը:

 

Թուրքիայի խորհրդարանն օրերս վավերացրել է ԵՄ երկրներից փախստականներին հետ ուղարկելու մասին պայմանագիրը, որը վերաբերվում է Թուրքիայի տարածքով ապօրինի ճանապարհով Եվրոպա անցած գաղթականներին: Նշվում է, որ Թուրքիան պայմանագիրը ստորագրել է իր երկրի քաղաքացիների համար ԵՄ կողմից վիզային ռեժիմը 1,5 տարով վերացնելու խոստման դիմաց: