ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 2-ին' ժամը 09.36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի թիվ 19 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվելէ, որ հրդեհը բռնկվել է Ա. Մ.-ի բնակարանի խոհանոցում, ինչից Ե. Մ.-ը (ծնվ. 1963թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.04-ին: Այրվել է խոհանոցը՝ գույքով (10 քմ):