Եվրոպական ներդրումային բանկն (ԵՆԲ) ընդհանուր 30.7 միլիոն եվրոյի վարկավորում է տրամադրելու Հայաստանին՝ ջրամատակարարման որակը և հուսալիությունը բարելավելու, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման կայաններն արդիականացնելու համար: Վարկավորումը կօգնի բարձրացնել Հայաստանի բնակչության կենսամակարդակը և կնպաստի երկրի հասարակական և տնտեսական զարգացման տեմպերի արագացմանը: Ինչպես տեղեկացրին ԵՆԲ-ի մամուլի ծառայությունից, գումարի 25.5 մլն եվրոն կտրամադրվի Հայաստանի քաղաքների և փոքր համայնքների ջրային ենթակառուցվածքների և կոյուղու համակարգի վերանորոգման ծրագրի իրականացման համար, իսկ 5.2 մլն եվրոն կհատկացվի Երևանի որոշ տարածքներում և հարակից գյուղերում ջրամատակարաման ծառայությունների բարելավմանը:

 

Եվրոպական ներդրումային բանկից բացի՝ առաջին ծրագիրը ֆինանսավորում է Գերմանական ֆինանսավորման բանկը (30 մլն եվրո) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը (15 մլն եվրո): Հավելյալ 2.5 մլին եվրո գրանտ կտրամադրի Գերմանական համագործակցության նախարարությունը: