Բրյուսել կատարած այցի շրջանակներում, ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Կարայանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ զարգացնելու և խորացնելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր բոլոր բոլոր ուղղություններով: Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ Եվրոպական Խորհրդի կողմից ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի բանակցային մանդատի հաստատման կապակցությամբ:
Նախարար Կարայանն ընդգծել է, որ ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացում: Նախարարի խոսքով' վերջին տարիներին ԵՄ աջակցությամբ իրականացվել են և ներկայումս շարունակվում են բարեփոխումներն արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկայի, կրթության, մաքսային և հարկային քաղաքականության, գյուղատնտեսության, ՓՄՁ աջակցության, տարածքային կառավարման և այլ ոլորտներում:Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցության շրջանակների ու ոլորտների ընդլայնումը: ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունների» բանակցային գործընթացը: «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունները» թույլ կտան արագ մշակել ՀՀ-ԵՄ Միասնական աջակցության շրջանակը 2018-2020թթ. համար, որի արդյունքում ԵՄ ֆինանսական աջակցությունը կուղղվի նպատակային բարեփոխումների իրականացմանը: Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավորտնօրինության գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը իր գոհունակությունն է հ այտնել նախօրեին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ հանդիպումների և բանակցությունների արդյունքների շուրջ' շեշտելով նախարար Սուրեն Կարայանի ներդրումը քննարկումների արդյունավետության գործում:
Գլխավոր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության առաջնահերթությունները, հետագա ֆինանսական աջակցության ուղղությունները և մի շարք այլ օրակարգային հարցեր: Քրիստիան Դանիելսոնը բարձր է գնահատել Եվրամիության աջակցության գործիքների վերաբերյալ նախարարության կողմից տարվող իրազեկման աշխատանքները: Քրիսիտան Դանիելսոնի խոսքով, Հայաստան-ԵՄ համագործակցությունն իրենց առաջնահերթություններից է: Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը և Քրիստիան Դանիելսոնը ստորագրել են «Լավ որակավորումներ լավ աշխատանքի համար» և «Հանրային ֆինանսների կոռավարում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը: Առաջին համաձայնագրով ԵՄ կտրամադրի 15.2 մլն եվրոյի աջակցություն, որով կօգնի բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունը և աշխատուժի աշխատանքի տեղավորման հնարավորությունները՝ մասնավորապես շեշտադրելով գյուղատնտեսական զբաղվածությունը: Այն նաև նպատակ ունի բարելավելու աշխատուժի առաջարկի և պետական, մասնավոր հատվածի պահանջարկի բացհայտման և համապատասխանեցման մեխանիզմները տվյալների հավաքագրման և օգտագործման առավել արդյունավետ համակարգի միջոցով:
Երկրորդով' 10 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ աջակցելու հանրային ֆինանսների քաղաքականության ոլորտում բարեփոխումներին: Ծրագիչն ուղղված է լինելու հանրային ծախսերի հաշվետվողականությանը, թափանցիկությանն ու արդյունավետությանը, միջազգային չափանիշներին և փորձին համապատասխանությանը: Ծրագիրն էլ ավելի կամրապնդի բյուջեի և դրա ծախսերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ավելի լավ հաշվապահական և աաուդիտորական գործունեության շնորհիվ՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության և Ազգային ժողովի հետ, որպեսզի բյուջետավորման գործընթացը լինի ավելի ներառական: