Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին աջակցություն է հայտնել Հայաստանին:

«Մենք չպետք է մոռանանք ավերածություններն ու տառապանքները, որոնք այսօր վերապրում է մեր մտերիմ ժողովուրդը, եւ որի մասին շատ քիչ է խոսվում»,- նշում է նա:

Սալվինիի խոսքով՝ հայերն առաջիններից էին, որոնք տեսան ցեղասպանության սարսափը, եւ այժմ նրանց հետանդում են Լեռնային Ղարաբաղում:

 

«Եթե ԵՄ-ը նշանակություն ունի, ապա պաշտպանեք մեր եղբայրներին եւ Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստը»,-եզրափակել է Իտալիայի նախկին փոխվարչապետը: