Ինչպես հայտնում է ռուսական Znak.com-ի աղբյուրը, ով մոտ է կանգնած ՌԴ ԱԳՆ ղեկավարությանը, չի բացառվում, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքում «խաղաղապահ գործունեության» սկիզբ կդրվի առաջիկա երկու օրվա ընթացքում: 

 

«Կա նման տրամադրվածություն... Իրավիճակը բավականին ծանր է: Երկու օր առաջ, Պորոշենկոյին առաջարկվել էր «սառեցնել» Դոնեցկի և Լուգանսկի հակամարտությունը մի քանի ամսով, որպեսզի աշխարհազորայինները և ուկրաինական բանակը փոխադարձաբար դադարեցնեն կրակը: Ի դեպ, Ռուսաստանը  չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողավրդական հանրապետությունները: Պորոշենկոն այս ծրագիրը չընդունեց: Ամեն օր սպանվում են խաղաղ քաղաքացիներ: Ռուսաստանի կողմից խաղաղապահ ուժերի գործողությունը պատրաստ է: Եթե այն իրականացվի, ապա մի քանի ռուսական ստորաբաժանումներ պարզապես «օղակաձև պաշտպանություն» կապահովեն քաղաքներում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը»,- հայտնել է աղբյուրը:

 

Նշենք, որ Ուկրաինայի արևելքում թեժ մարտերն աշխարհազորայինների և ուկրաինական բանակի միջև շարունակվում է. իրավիճակը շրջաններում օրեցօր ծայրահեղանում է: