Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ՝ հույս հայտնելով երկու երկրների հարաբերությունների զարգացման՝ չնայած առաջացած դժվարություններին ու տարաձայնություններին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների' հարուստ պատմություն ունեցող փոխհարաբերությունները, չնայած առաջացած դժվարություններին ու տարաձայնություններին, կզարգանան պրագմատիկ և անաչառ կերպով»,- ասվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայից ԱՄՆ-ի անկախությունն ազդարարած հռչակագիրը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1776 թվականի հուլիսի 2-ին Ֆիլադելֆիա քաղաքում: Երկու օր անց Կոնգրեսը հավանություն է տվել փաստաթղթի փոփոխված տարբերակին, այդ պատճառով էլ Միացյալ Նահանգների՝ որպես ազատ ու անկախ երկրի ծնունդը նշվում է հուլիսի 4-ին: