Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի Անկախության տոնի առթիվ, նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն է կրում՝ ապահովելու միջազգային կայունությունը և երկու երկրները պետք է, որ համագործակցեն՝ ի շահ ողջ աշխարհի: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային կայունության ապահովվման և անվտանգության հարցում, և պետք է ամեն ինչ անեն՝ համագործակցելու ի շահ ոչ միայն սեփական ժողովրդի, այլև ողջ աշխարհի»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: