Կիևի Անկախության հրապարակում հուլիսի 6-ի ուշ երեկոյան տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում 3 մարդ է սպանվել, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Միջադեպը տեղի է ունեցել, այսպես կոչված, «Մայդանի ինքնապաշտպանության անդամների» միջև, ովքեր շարունակում էին մնալ հրապարակում: Ինքնապաշտպանության անդամների միջև վեճ է ծագել, որն ավարտվել է փոխհրաձգությամբ:
Փոխհրաձգության մանրամասները, պատճառներն ու հանգամանքները պարզվում են. կատարվում է հետաքննություն: