Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խոստացել է պատժել այն պատգամավորներին, ովքեր համակրանք կտածեն անջատողականների նկատմամբ և կաջակցեն նրանց: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Украинская правда»-ն:

 

Ըստ նրա՝ ուկրաինացի պատգամավորները կարող են զրկվել մանդատներից և ձերբակալվել, երբ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կտրամադրի հետաքննության արդյունքները:

 

«Գերագույն ռադան չի արգելակի այդ գործընթացը և թույլ կտա քննչական մարմիններին ձերբակալել այն պատգամավորներին, ովքեր աշխատում են սեփական երկրի դեմ»,- ասել է խոսնակը:

 

Ավելի վաղ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել պատգամավոր Օլեգ Ցարյով դեմ՝ Դոնեցկի հանրահավաքներում երկրի դաշնայնացման՝ նրա հրապարակային կոչերի հետ կապված: