Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վստահեցնում է, որ տարեկան հաշվետվության մեջ կանդրադառնան «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու ՍԴ որոշման կատարմանը: Այս մասին Արմավիրի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը: «ՍԴ որոշումը բազմաշերտ է, շատ խորն է և խելամ իտ իրականացնելու պարագայում, ես վստահ եմ, խնդրի արդար լուծումները կգտնվեն: Անկախ նրանից' մեզ կրկին կդիմեն, թե ոչ, մենք պարտավոր ենք մեր որոշման կատարման վիճակին անդրադառնալ: Ես ստեղծել եմ հատուկ աշխատաքնային խումբ, որը նախապատրաստական աշխատանք է տանում, և մենք որոշումների կատարման տարեկան արդյունքներում կանդրադառնանք այդ հարցին ու կներկայացնենք մեր պատկերացմամբ' ապրիլի 2-ին կայացված որոշման կատարման վիճակը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց ՍԴ նախագահը:

 

Այն դիտարկմանն ի պատասխան, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններով խախտվում է պետական սեկտորի աշխատողների սահմանադրական իրավունքը, Գագիկ Հարությունյանը նշեց. «Չափազանց անլուրջ կերևամ, եթե փորձեմ այսօր կարծիք հայտնել մի օրենքի վերաբերյալ, որը Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել: Որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ-ում քննության առարկա դառնալ, եթե նախապես կարծիք է արտահայտվում, պաշտոնանկության պատճառ կարող է հանդիսնալ: Ես չեմ բացառում, որ այդ հարցով նորից դիմում կլինի, քան «որ քաղաքական ուժերը խոսում են այդ մասին: Մենք կուսումնասիրենք ու համապատասպան արձագանքը կլինի դատարանի արձագանքը»:

 

Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանական մեծամասնության քվերակությամբ անցավ առաջին, երկրորդ ու երրորդ ընթերցումներով: Oրենսդրական նախաձեռնությամբ առջարկվում է պարտադիր կուտակային վճարները սահմանել որպես նպատակային սոցիալական վճար: Օրենքի ընդունումից հետո այն կտարածվի միայն պետական հատվածի աշխատողների վրա, իսկ մասնավոր հատվածի համար այն կամավոր կլինի մինչև 2017թ.: