Հայաստանի մայրաքաղաքում մարզական կյանքը նկատելիորեն աշխուժացել Է, եւ հուլիսի 8-ին երկրի ամենախոշոր՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի մարզադպրոց քաղաքապետի կատարած այցը նույնպես դրա վկայությունն Է: Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին' այս մասին նշեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով' Երեւանի քաղաքապետարանն ամեն ինչ անում Է, որպեսզի Երեւանում ակտիվ գործեն մարզական կառույցները եւ այստեղ ավելի շատ ու ակտիվ անցկացվեն տարբեր կարգի մարզական միջոցառումներ:
Մաղաքապետն ընդգծեց, որ դրա վկայությունն Է նաեւ «Երեւանի քաղաքապետի գավաթ» անվանումով տարբեր կարգի մրցումների անցկացումը, քանզի քաղաքապետարանը ոչ միայն ձգտում Է իր հովանու տակ մրցումներ անցկացնել, այլ նաեւ հնարավորինս աջակցել մայրաքաղաքի մարզական կազմակերպություններին եւ կառույցներին, որպեսզի դրանք բարելավեն իրենց աշխատանքը: