Հուլիսի 8-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ բրիֆինգը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Բրիֆինգին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարը:
Քննարկվեցին սահմանային միջադեպերի հետ կապված հարցեր: Մասնավորապես մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց սահմանամերձ հատվածում տիրող իրավիճակը՝ նշելով, որ բերքահավաքի այս շրջանում թշնամու կրակոցների ակտիվացման պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Պատասխանատուները խոստացան հնչեցված մտահոգություններն ու առաջարկները հասցնել համապատասխան գերատեսչությունների ու կառույցների ղեկավարներին:
Բրիֆինգին հաջորդել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը Մովսես գյուղի հատվածում: