Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ: Հանդիպմանը քննարկվել են Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում' Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում' Արթուր Բաղդասարյանը նշել է, որ կարևորում է բանակցային գործընթացը, ինչը նպաստելու է տարածաշրջանում լարվածության թուլացմանը: