Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 11 մետրանոց հարվածաշարով եզրափակչի ուղեգիրն Արգենտինային զիջելուց հետո, նշել է.

«1:7 հաշվով պարտվելը լավ է, քան 11 մետրանոց հաշվածաշարով պարտվելը: Ես հիմա շատ վշտացած եմ: 11 մետրանոցներով պարտվելը վատագույն տարբերակն է: Խաղով մենք հավասար էինք, եթե իհարկե ավելի ուժեղ չէինք Արգենտինայից: Մեզ հաջողվեց միայն մեկ պահ ստեղծել, նման իրավիճակ էր նաև Արգենտինայի մոտ: Թիմերը, որոնք իրենց կազմում ունեին Մեսսի, Ռոբեն, Վան Պերսի, կարողացան ստեղծել ընդամենը մեկական պահ»,- նշել է Վան Գալը: