Շիրակի մարզում էնտերովիրուսային վարակի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, առողջապահության բաժնի պետ Հայկուշ Ավետիսյանը, նշելով, որ չնայած մինչ այս պահը մարզում այս հիվանդության նախանշաններով դեպքեր չեն հայտանբերվել, սակայն դրանից խոսափելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան քայլեր, իսկ նախանշան ների դեպքում՝ անմիջապես դիմել բուժհաստատութուններ: «ՀՀ առողջապահության նախարարությունից մարզի բուժհաստատությունները տեղեկատվություն են ստացել վարակի նախանշանների, առաջացման պատճառների և վարակի հայտնաբերման դեպքում ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև վարակի բուժման վերաբերյալ: Նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, յուրաքանչյուր կասկածելի դեպքի համաճարակաբանական հետազոտություններ, հսկողություն, մշտադիրտարկում»,-նշեց պատասխանատուն:
Հանրապետությունում էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտային հիվանդացման աշխուժացում նկատվեց վերջին ամիսներին. 90 մարդ է հոսպիտալացվել: Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ՝ բարձր ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, փսխումներ: Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդության խումբ են՝ տենդով, կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաաղիքայի, մկանային, շնչառական և այլ համակարգերի կլինիկական ախտանիշներով պայմանավորված: