sport.times.amԱնգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն Աշխարհի առաջնության եզրափակիչ' Գերմանիա-Արգենտինա խաղից առաջ գովեստի խոսքեր է ուղղել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հասցեին:

«Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է: Նրա խաղին հետևելով' երկրպագուները մեծ հաճույք են ստանում: Ինձ դուր է գալիս այն, որ Լիոնելը թիմային խաղացող է, դա նրան յուրահատուկ է դարձնում: Նա թիմային արդյունքները վեր է դասում անձնական հաջողություններից»,-Բեքհեմի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:

Դևիդ Բեքհմեն անդրադարձել է նաև Գերմանիայի հավաքականին. «Գերմանիայի հավաքականում շատ են փորձառու ֆուտբոլիստները: Ինձ չի զարմացնում այն, որ Գերմանիան հասել է եզրափակիչ: Անհամբերությամբ սպասում եմ եզրափակիչ խաղին»,-ասել է Դևիդ Բեքհեմը: