Աշխարհի առաջնության եզրափակիչ Գերմանիա-Արգենտինա հանդիպման 82-րդ րոպեին երկրպագուն խաղադաշտ է ներխուժել և մոտեցել Գերմանիայի հավաքականի պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսին:
Անվտանգության 4 աշխատակից նրան դժվարությամբ են խաղադաշտից դուրս բերել:
Սա արդեն երրորդ դեպքն է, երբ Բրազիլիայում ընթացող առաջնությունում երկրպագուն խաղադաշտ է ներխուժում:
Ավելի վաղ, երկրպագու էր մտել դաշտ ԱՄՆ-Բելգիա, Գերմանիա-Գանա խաղերին: